Մայիսի 16-17–ին տեղումներ չեն սպասվում․ Աստիճանաբար 7-10 աստիճանով կտաքանա

Մայիսի 16-17–ին տեղումներ չեն սպասվում․ Աստիճանաբար  7-10 աստիճանով կտաքանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-ին կեսօրից հետո, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևանում՝ մայիսի 16-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 16–ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +20-22, գիշերը` +9-11 աստիճանի սահմաններում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---