Հովհաննիսյան․ Չի կարելի ենթադրել, որ մինչև Սահմանադրությունը չփոփոխվի՝ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի![]() 16 մայիսի 2025 - 12:58 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ճեպազրույցում ասել է, որ չի կարելի ենթադրել, որ մինչև ՀՀ Սահմանադրությունը չփոփոխվի՝ Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ «Նախ մենք էլ ունենք որոշ մտահոգություններ կապված Ադրբեջանի սահմանադրության հետ, նաև Ադրբեջանի որոշ շրջանակների կողմից որոնք էլի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին են։ Բայց բոլոր այս մտահոգությունները և հարցերը փարատվում են խաղաղության պայմանագրի տեքստում, այն համատեքստում, որ այս պայմանագիրը վեր է ներպետական օրենսդրությունից հետևաբար այս մտահոգությունները փարատված կլինեն։ Մենք այսպես ենք պատկերացնում խնդրի լուծումը»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե կան շրջանակներ, որոնք համակարտությունը փորձում են տեղափոխել ՀՀ տարածք՝ Հովհաննիսյանն ասաց, որ վարչապետը խոսել է Ադրբեջանի իշխանությունների մտահոգությունների մասին, նաև քաղաքական մի խումբ շրջանակների, որոնք տարբեր կոչեր են անում, Արևմտյան Ադրբեջանի մասին են խոսում։ «Նա սա որպես ռիսկ է դիտարկում և դրա լուծումն էլ տվել»,–ասել է պատգամավորը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե Հայաստանի նոր Սահմանադրության մեջ հղում լինելո՞ւ է Անկախության հռչակագրին, ասել է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային որևէ պահանջ չի պարունակում հարևանների նկատմամբ։ ՀՀ վարչապետը նշել է, որ համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստում հստակ ընդգծված է՝ կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմնված Ալմաթիի հռչակագրի և խորհրդային վարչական սահմանների վրա։ «Սա նշանակում է, որ Խորհրդային Ադրբեջանն անկախ Ադրբեջանն է, Խորհրդային Հայաստանը՝ անկախ Հայաստանը»,–ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |