Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Տիրանայում

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Տիրանայում

PanARMENIAN.Net - Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հայտնում է Արմենպրեսը։

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ հերթական գագաթնաժողովին։

Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են 2024–ի հոկտեմբերի 24–ին Կազանում՝ ԲՐԻԿԿՍ–ի շրջանակում։Այդ գագաթնաժողովի շրջանակներում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երկրորդը՝ 2023 -ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։

 Ուշագրավ
---