Վրաստանի հետ սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում

Վրաստանի հետ սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում

PanARMENIAN.Net - Հայաստանի ՆԳ նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 16-ին տեղական ժամանակով ժամը 12:08-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։08-ին)2․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---