Ակոպովա-Ռախմանին գեղասահորդների զույգը ՀՀ դրոշի ներքո առաջին անգամ հանդես կգա օգոստոսին![]() 16 մայիսի 2025 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Գեղասահորդների Կարինա Ակոպովա– Նիկիտա Ռախմանին զույգը, որը փոխել է սպորտային քաղաքացիությունը, ՀՀ դրոշի ներքո առաջին անգամ հանդես կգա օգոստոսին։ Այդ մասին հայտնել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը, գրում է Metaratings.ru-ն։ «Նրանց առաջին ելույթը կլինի օգոստոսի վերջին ԱՄՆ-ում՝ ISU Challenger Series-ում, իսկ այնտեղից կմեկնեն Պեկին՝ օլիմպիական որակավորման մրցաշարի։ Բոլոր չափանիշներով, նրանք կկարողանան մասնակցել օլիմպիական խաղերին քաղաքացիությունը փոխելուց հետո, եթե անցնեն ընտրական փուլը: Կարևորն այն է, որ նրանք միավորներ ձեռք բերեն Միլանում հանդես գալու համար»,- ասել է Ստեփանյանը։ Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին գեղասահքի զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։ Նրանց տեղափոխությունը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործկոմը։ Նրանք Budapest Trophy 2021 և Denis Ten Memorial Challenge 2021 հաղթողներ են։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |