Ասլանյանն ու Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրում Էդմոն Մարուքյանին![]() 16 մայիսի 2025 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ՔՊ-ից հեռացված անկախ պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: Աղազարյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Որպես ՄԱՍԿ վարչության անդամ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվեց Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին»,- գրել է Աղազարյանը։ Ավելի վաղ Աղազարյանն ասել էր, որ ինքն ու Ասլանյանը պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսել խորհրդարանում, իսկ իրենց վարչապետի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, նախկին ՔՊ-ական գործիչներից մեկն է լինելու։ Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը միաձայն վերահաստատել էր իր պատրաստակամությունը՝ տրամադրելու իր 28 պատգամավորի ստորագրությունները վարչապետին անվստահություն հայտնելուգործընթացի մեկնարկի համար, եթե այն նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։ Այդ մասին ասվում է խմբակցության տարածած հայտարարության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |