ԱՆ-ն զգուշացնում է՝ թունաքիմիկատների հետ աշխատելիս խստորեն պահպանեl անվտանգության կանոնները![]() 16 մայիսի 2025 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը հիշեցրել է, որ հողագործական աշխատանքներ կատարելիս շատ կարևոր է հետևել թունաքիմիկատների օգտագործման անվտանգության կանոններին՝ թունավորման ռիսկերը նվազեցնելու համար։ Թունաքիմիկատների ձեռքբերման դեպքում անհրաժեշտ է.
Օգտագործման ընթացքում կարևոր է. Օգտագործումից հետո, նախքան ուտելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը, ձեռքերը և դեմքը լվանալ օճառով։ Թունաքիմիկատների հետ շփման հետևանքով կեղտոտված մաշկը և հագուստը լվանալ առատ ջրով և օճառով։ Անպայման կրել անհատական պաշտպանիչ միջոցներ՝ այդ թվում՝ հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոցներ, պաշտպանիչ ակնոց և երկարաճիտ կոշիկներ։ Թունաքիմիկատներով աղտոտված հագուստները լվանալ և պահել առօրյա հագուստից առանձին։ Թունավոր նյութերը չպահել սննդամթերքի տարաներում։ Պահել դրանք գործարանային սրվակներում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ապահովել նախազգուշացնող պիտակներով։ Թունաքիմիկատների խառնուրդները պատրաստել միայն լավ օդափոխվող վայրերում։ Խստիվ արգելվում է փչել սրսկիչ սարքի խցանված ծայրադիրի մեջ։ Քանի որ գրանցվում են երեխաների թունավորման դեպքեր՝ ծնողների անուշադրության պատճառով, նախարարությունը կոչ է արել. Թունավոր նյութերը պահել բարձր տեղերում, իրենց բնօրինակ փաթեթավորմամբ և փակվող արկղերում։ Չպահել թունաքիմիկատներն այնտեղ, որտեղ երեխաները կարող են մոտենալ։ «Հիշեցվել է՝ ծնողների անտեղյակությունն ու անզգուշությունը կարող են առաջացնել անդառնալի վնասներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |