Փաշինյանն ու Ալիևը կարևորել են համաձայնագրի ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը

Փաշինյանն ու Ալիևը կարևորել են համաձայնագրի ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը

PanARMENIAN.Net - Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Կողմերը կարևորել են համաձայնագրի ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը, հայտնում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

«Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են 2024–ի հոկտեմբերի 24–ին Կազանում՝ ԲՐԻԿԿՍ–ի շրջանակում։

Գագաթնաժողովի շրջանակներում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երկրորդը՝ 2023 -ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։

 Ուշագրավ
---