Մարուքյանը հանդիպում է առաջարկել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին![]() 16 մայիսի 2025 - 19:02 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որին ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել, ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ այժմ հնարավոր է իրական քայլեր ձեռնարկել վարչապետին անվստահություն հայտնելու ուղղությամբ՝ կոչ անելով ընդդիմադիր խմբակցություններին միանալ գործընթացին։ Նա հանդիպում է առաջարկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին։ «Մեկ տարի է՝ Հայաստանում քննարկվում է, որ պետք է իմպիչմենտի գործընթաց սկսվի։ Փողոցներում հազարավոր մարդիկ կային, ես ասում էի՝ գնացեք խորհրդարանում անվստահության գործընթաց սկսեք։ Ընդդիմադիր խմբակցությունների ձայները չէին հերքում։ Հիմա իրավիճակ է փոխվել․ ՔՊ-ից դուրս եկած երկու պատգամավորներ կան, որոնք իմպիչմենտի նախաձեռնություն են սկսել»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը։ Մարուքյանը նշել է, որ որևէ խոչընդոտ չի տեսնում, որպեսզի ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները միանան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախագծին՝ հավելելով, որ այս գործընթացը կունենա հանրային աջակցություն։ Ն Այնուհետև ուղիղ եթերի ժամանակ Մարուքյանը զանգահարել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին՝ առաջարկելով հանդիպում կազմակերպել։ Սեյրան Օհանյանը հայտնել է, որ հարցը կքննարկի խմբակցության հետ և ապա կարձագանքի, իսկ Հայկ Մամիջանյանը չի պատասխանել զանգին, ուստի Մարուքյանն իր առաջարկը փոխանցել է ձայնային հաղորդագրության միջոցով։ Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը նշել է, որ ընթացիկ գործընթացի հիմնական նպատակն է վարչապետին անվստահություն հայտնել, ոչ թե որևէ անձի վարչապետ նշանակելը։ «Էդմոն Մարուքյանը ոչ թե իմ նախընտրելի թեկնածուն է, այլ՝ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի։ Նորմալ որոշում է՝ պրոցեդուրալ տեսանկյունից, որն ակնկալում ենք պատգամավորներից»,- նշել է Ղազարյանը, հայտնում է «Փաստինֆոն»։ Նա ընդգծել է, որ իր կարծիքով՝ գլխավոր հարցը ոչ թե վարչապետի թեկնածուի ընտրությունն է, այլ գործող վարչապետի նկատմամբ անվստահության հայտարարումը։ Ղազարյանը վստահեցրել է, որ այս գործընթացն ունի իր արդարացվածությունը և կառուցված է իրավական շրջանակում։ Ղազարյանը նաև նորմալ է համարել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը առաջադրել են Էդմոն Մարուքյանի թեկնածությունը՝ որպես ընդդիմության կողմից վարչապետի նոր թեկնածու։ Ավելի վաղ Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ իմպիչմենտի գործընթաց սկսել հնարավոր չէ առանց հիմնավոր փաստարկների՝ շեշտելով, որ հակառակ դեպքում դա կլինի ձևականություն։ Նա հիշեցրել էր, որ նման նախաձեռնության համար անհրաժեշտ է առնվազն 36 պատգամավորի ստորագրություն, իսկ հաջող իրականացման համար՝ 54, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս պատրաստակամություն է հայտնել մասնակցել վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, սակայն հայտարարել է, որ չունի վարչապետի թեկնածու, բայց պատրաստ է քննարկել հնարավոր տարբերակներ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |