Փաշինյանն ու Ֆիալան քննարկել են հայ-չեխական համագործակցության հեռանկարները![]() 17 մայիսի 2025 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալան Տիրանայում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության նոր հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտադրվել է Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականությունը պահպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Զրուցակիցներն ուշադրություն են դարձրել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը և դրա հետագա խորացման հեռանկարներին։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը և ՀՀ կառավարության քայլերը, որոնք ուղղված են խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Դրանց թվում նա անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նպատակներին և հիմնարար սկզբունքներին։ Կողմերն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով Ալբանիայում է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ հերթական գագաթնաժողովին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |