Մակրոնը Փաշինյանի հետ հանդիպմանը ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին![]() 17 մայիսի 2025 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Տիրանայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Զրուցակիցներն ընդգծել են հայ-ֆրանսիական հարաբերությունների ակտիվ զարգացումը՝ մատնանշելով, որ բարձր մակարդակի շփումները և կառուցողական քաղաքական երկխոսությունը նպաստել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ընդլայնմանը։ Հատուկ շեշտվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ընդգծելով անհրաժեշտ շարունակական և համառ քայլերի իրականացումը։ Մակրոնն իր խոսքում ընդգծել է. «Ֆրանսիան վճռականորեն աջակցում է խաղաղ գործընթացին՝ նշելով, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար»: Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ կապերի օրակարգին վերաբերող մի շարք հարցերի, ինչպես նաև դիտարկել են տարածաշրջանային ու միջազգային գործընթացները։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարության բարեփոխումների օրակարգի առաջմղման հարցերին։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |