Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 2 աշխատակցի է ձերբակալել

Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 2 աշխատակցի է ձերբակալել

PanARMENIAN.Net - ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակված ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ոստիկանության 2 աշխատակցի։ Այս մասին նշել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնում է Արմենպրեսը։

«Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակված ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե, ինչի արդյունքում նախաձեռնվել է վարույթ։ Երկու պարեկային ոստիկան ձերբակալվել է»,– նշել է Սարգսյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---