Ավտոբուսի վթարից տուժած անչափահասի վիճակը միջին ծանրության է, մյուսները դուրս են գրվել

Ավտոբուսի վթարից տուժած անչափահասի վիճակը միջին ծանրության է, մյուսները դուրս են գրվել

PanARMENIAN.Net - 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Վթարի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 8 անձ։

Մայիսի 16–ին Երևանի Սեբաստիա փողոցում, «Եռաբլուր» պանթեոնի մերձակայքում, 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է սյանը և բենզալցակայանին։Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---