Բաքվում ընթացող դատական ֆարսի շրջանակում անդրադարձել են ՄԱԿ ԱԽ բանաձևերին

Բաքվում ընթացող դատական ֆարսի շրջանակում անդրադարձել են ՄԱԿ ԱԽ բանաձևերին

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատական ֆասը։

Դատական նիստը վարել է Զեյնալ Աղաևը՝ դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի մասնակցությամբ, իսկ պահեստային դատավոր է եղել Գյունել Սամեդովան։ Նշվում է, որ հայերն ապահովվել են թարգմանիչով և պաշտպանությամբ, հայտնում է Minval.az-ը։

Դատարանը սկսել է ուսումնասիրել գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների օգնական Տուգայ Ռահիմլիի ներկայացրած 1993թ․ որոշ հրապարակումներ, այնուհետև դատարանը, թարգմանչի մասնակցությամբ, ուսումնասիրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1993 թ․ ընդունված բանաձևերը։

Օկուպացված Արցախում ամեն հայկականը, նույնիսկ եկեղեցիների հայերեն արձանագրությունները ոչնչացնող Իլհամ Ալիևի ռեժիմը փորձում է հայերին մեղադրել «ադրբեջանական տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացման մեջ», ինչպես նաև Ղարաբաղյան առաջին պատերազմի գործողությունները վերագրել ՀՀ բանակին։

Դատական գործընթացը կշարունակվի մայիսի 19-ին։

Ադրբեջանական կողմն ամեն անգամ հիշատակում է ՄԱԿ-ի 4 բանաձևը, որոնք պահանջում էին «անհապաղ և անվերապահորեն դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի տարածքից», սակայն, մոռանում է հիշատակել, որ Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ շրջանում՝ 1993-ի ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևի հիմնարար ու առաջնահերթ պահանջն էր անհապաղ դադարեցնել կրակը, բոլոր ռազմական գործողություններն ու թշնամական ակտերը, սակայն, բանաձևերի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը շարունակում էր համառել՝ փորձելով բեկում մտցնել պատերազմի ընթացքում: Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ ԱԽ բանաձևերի պահանջների մեծ մասը, որոնք անվերապահորեն կատարում էր Հայաստանը, շեշտը դնում է միայն մեկ կետի վրա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---