Ղազարյան․ Մարուքյանի առաջադրումն ընդունելի է՝ Էնքան մարդ է Փաշինյանի հետ աշխատել![]() 17 մայիսի 2025 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, մեկնաբանելով վարչապետի դեմ անվստահության գործընթացում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի առաջադրումը որպես այլընտրանքային թեկնածու, նշել է, որ դա ամբողջությամբ տեղավորվում է նախաձեռնության տրամաբանության մեջ։ Նա հիշեցրել է, որ դիմել էր ԱԺ պատգամավորներին՝ կոչ անելով նախաձեռնություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցում, հայտնում է «Փաստինֆոն»։ Ըստ Ղազարյանի՝ նման գործընթացի շրջանակում նախընտրելի թեկնածուի որոշումը մնում է նախաձեռնող պատգամավորների որոշելիքը։ «Ինչ վերաբերում է նրան, թե ով է իրենց համար նախընտրելի թեկնածուն՝ դա հենց իրենք էին որոշելու, և ես կարծում եմ, որ իրենք իրենց համար նախընտրելի թեկնածու են առաջադրել»,-ասել է Ղազարյանը։ Նա ընդգծել է, որ իրենք թեկնածության հարց չեն քննարկել։ «Թեկնածու կարող են առաջադրել նրանք, ովքեր այդ գործընթացը կնախաձեռնեն, այսինքն՝ պատգամավորները։ Եթե հիմա Աղազարյանն ու Ասլանյանը որոշել են առաջադրել Մարուքյանի թեկնածությունը, դա դեռ չի նշանակում, որ այլ պատգամավորներ չեն կարող ունենալ այլ նախաձեռնություն և, այլ թեկնածու առաջադրելով, սկսել գործընթացը։ Ի դեպ, դա չի կաշկանդում Ասլանյանին ու Աղազարյանին միաժամանակ միանալ նաև այլ նախաձեռնություններին։ Այսինքն՝ միաժամանակ կարող են լինել նաև այլ թեկնածուներ և նախաձեռնություններ, որոնց արդյունքում կլինեն քննարկումներ, և այդ քննարկումների արդյունքում էլ քաղաքական ուժերը կհասնեն համաձայնության որևէ թեկնածության շուրջ՝ այն վստահությամբ, որ իրենց թեկնածուն կարող է հաջողություն ունենալ, նոր միայն գնան քվեարկության»,–ասել է նա։ Ղազարյանն անդրադարձել է նաև Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե 38 ստորագրությամբ կարելի է սկսել գործընթացը՝ նշելով, որ նման մոտեցումը չի համարում բավարար։ «Կարծում եմ՝ դա անլուրջ մոտեցում է։ Նախաձեռնության հեղինակները առնվազն պետք է ոչ թե 38, այլ 54, անգամ 60 ստորագրությամբ դիմեն, որպեսզի վստահ լինեն, որ ԱԺ նիստը կկայանա ու քվեարկությունը ցանկալի արդյունք կտա»,–ասել է նա։ Ինչ վերաբերում է նախկին ՔՊ-ականների՝ Մարուքյանին որպես թեկնածու առաջադրելուն՝ հաշվի առնելով վերջինիս համագործակցությունը Փաշինյանի հետ՝ Ղազարյանը արձագանքել է. «Էնքան մարդ է Փաշինյանի հետ աշխատել, ընդ որում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր են, նախարար են եղել կամ մարզպետ։ Դա ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է Փաշինյանին անվստահություն հայտնելը։ Առհասարակ, թեկնածության հարցը խորհրդարանի քննարկելիք հարց է, ես պատգամավոր չեմ, որ միանամ քննարկմանը։ Ամեն դեպքում՝ տեղի ունեցող գործընթացը մեր պատկերացումների շրջանակներում է»։ Էդմոն Մարուքյանը, որին ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել, ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ այժմ հնարավոր է իրական քայլեր ձեռնարկել վարչապետին անվստահություն հայտնելու ուղղությամբ՝ կոչ անելով ընդդիմադիր խմբակցություններին միանալ գործընթացին։ Նա հանդիպում է առաջարկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |