Կարկուտի առավել ռիսկային համայնքներում 75% փոխհատուցում կլինի, մյուսներին կտրամադրվի 50%![]() 17 մայիսի 2025 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 16-ին այցելություն է կատարել Արմավիրի մարզի Արգինա համայնք՝ հանդիպելու կարկուտից տուժած գյուղացիների հետ և անձամբ գնահատելու իրավիճակը։ Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը մանրամասն ներկայացրել է Ինտենսիվ այգեգործության ծրագրում տեղի ունեցած փոփոխությունները։ Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը բնակիչներին է ներկայացրել Ինտենսիվ այգեգործության ծրագրում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ 0.5֊3 հա ինտենսիվ և խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում ծախսերը կփոխհատուցվեն 50֊75 տոկոսի չափով։ Կարկուտի առավել ռիսկային համայնքներում փոխհատուցման չափը պահպանվել է 75 տոկոս, իսկ մնացած բնակավայրերի համար սահմանվել է 50 տոկոս փոխհատուցում։ Անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ծրագրին և պետական աջակցության մյուս ծրագրերին։ Վերջին շրջանում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |