Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Իսկ մայիսի 18-21-ը կեսօրից հետո որոշ շրջաններում հնարավոր են կարճատև տեղումներ և ամպրոպ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 17-21 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևանում մայիսի 17-21-ը տեղումներ չեն կանխատեսվում։ Մայրաքաղաքում մայիսի 17-ին ցերեկը ջերմաստիճանը կկազմի +23-ից +25 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կնվազի՝ դառնալով +18-ից +20 աստիճան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---