Հայաստանի հավաքական է հրավիրվել Թոմաս Ադորյանն Արգենտինայից

Հայաստանի հավաքական է հրավիրվել Թոմաս Ադորյանն Արգենտինայից

PanARMENIAN.Net - Արգենտինական «Բանֆիլդի» ֆուտբոլիստ Թոմաս Ադորյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի կայքում։

Ադորյանը սեպտեմբերին կդառնա 24 տարեկան։ Նա «Բանֆիլդի» ակադեմիայի սան է, հայտնում է Sputnik Արմենիան։

https://arm.sputniknews.ru/20250517/hajastani-havaqakan-e-hravirvel-tvomas-advorjany-89032572.html

Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, 400 հազար եվրո է։

Թոմասը արգենտինական ընթացիկ առաջնության ընթացքում մասնակցել է 11 խաղի և կարողացել է մեկ գոլի հեղինակ դառնալ։

Հայաստանի հավաքականը հունիսին ընկերական հանդիպումներ պետք է անցկացնի Կոսովոյի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---