Հաջիև․ Պայմանագրի տեքստը համաձայնեցված է, բայց կան բաց հարցեր![]() 19 մայիսի 2025 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է, բայց կան բաց հարցեր, որոնք դեռ չեն համաձայնեցվել ՀՀ հետ։ Նա նշել է, թե Բաքուն է հայկական կողմին ներկայացրել համաձայնագրի տեքստը, հայտնում է APA-ն։ «Տարածաշրջանում ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ խաղաղության համար։ Հարավային Կովկասում նոր ստատուս-քվո է հաստատվել և նոր իրողություն։ Պաշտոնական Բաքուն հայկական կողմին ներկայացրել է խաղաղության պայմանագրի տեքստը՝ ուղղված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Սա ակնառու վկայությունն է այն բանի, թե որքան նվիրված է Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության օրակարգին։ Դրական պահն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Սակայն դեռևս կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն Հայաստանի հետ։ Որպեսզի կարողանանք հասնել կայուն և վերջնական խաղաղության տարածաշրջանում, անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի՝ սահմանադրական հիմքով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին․․․Դե ֆակտո կարելի է ասել, որ տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել՝ այն իրավական տեսքով ամրագրելու և տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,–ասել է Հաջիևը։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |