Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը![]() 19 մայիսի 2025 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Idram&IDBank հավելվածը կրկին թարմացվել է․ այս անգամ էլ նորությունը կհեշտացնի հաճախորդների առօրյան: Վերջին թարմացմամբ (iOS – 4.0.97 և Android – 3.7.98) կարելի է թե՛ հետաձգել Rocket Line վարկերի վճարումը,թե՛ միավորել մի քանի Rocket Line վարկ մեկում։ Վճարման հետաձգումը իրենից ենթադրում է ընտրված վարկի մնացորդային պարտքի չափով նոր Rocket Line վարկի տրամադրում և ընտրված վարկի ավտոմատ մարում։ Նոր վարկը նույնպես պատկերվում է հավելվածի Բանկինգի Rocket Line վարկեր բաժնում՝ Rocket Line (վճարումը հետաձգված) անվանմամբ։ Ինչպե՞ս հետաձգել վարկը՝ · Rocket Line վարկի մանրամասներ պատուհանից սեղմե՛ք «Հետաձգել վճարումը» կոճակը, · նոր պատուհանում ծանոթացե՛ք ծառայության պայմաններին և տվե՛ք համաձայնություն՝ սեղմելով «Հաստատել» կոճակը, · հաջորդ քայլով դիտե՛ք նոր վարկի մանրամասները, տվե՛ք համաձայնություն բոլոր դրույթներին և վերջ։ Rocket Line-ի միավորումը իրենից ենթադրում է ընտրված վարկերի մնացորդային պարտքի չափով նոր Rocket Line վարկի տրամադրում և ընտրված վարկերի ավտոմատ մարում։ Նոր վարկը կրկին կպատկերվի հավելվածի Բանկինգ բաժնի Rocket Line վարկեր բաժնում՝ Rocket Line (միավորված) անվանմամբ։ Ինչպե՞ս միավորել վարկերը՝ · գլխավոր էջում սեղմե՛ք Rocket Line-ի սահմանաչափի վերևի + կոճակը, · նոր պատուհանում սեղմե՛ք «Միավորել վարկերը», ապա ընտրե՛ք Rocket Line-երը, որոնք ցանկանում եք միավորել, · ընտրե՛ք նոր Rocket Line-ի ժամկետը, տվեք անհրաժեշտ համաձայնությունը, և վերջ։ Rocket Line սահմանաչափով կարելի է վճարել ավելի քան 23,500 վաճառակետերում, այսինքն՝ ամենուր, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, իսկ Rocket Line 0%-ով վճարելու հնարավորությամբ վաճառակետերի թիվը վաղուց գերազանցում է 10,000-ը։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |