Հունիսի 1-ին պատանի երգիչ-երգչուհիները ելույթ կունենան անվանի օպերային աստղերի հետ

Հունիսի 1-ին պատանի երգիչ-երգչուհիները ելույթ կունենան անվանի օպերային աստղերի հետ

PanARMENIAN.Net - Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը կդառնա իսկական մշակութային տոն Երևանում՝ հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին, մեծերին ու փոքրերին հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ մասնակցելու բացառիկ միջոցառմանը՝ «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ», հայտնում է քաղաքապետարանը։

Առաջին անգամ Հայաստանում՝ Երևանի և մարզերի տաղանդավոր պատանի երգիչ-երգչուհիները ելույթ կունենան անվանի օպերային աստղերի հետ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ:

Մուտքն ազատ է։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---