ԱԱԾ-ն ապօրինի միգրացիայի դեպք է կանխել![]() 19 մայիսի 2025 - 13:12 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն բացահայտել է խումբ, որը կեղծ փաստաթղթերով նպաստել է ՀՀ քաղաքացու՝ արտերկիր մուտքին։ ԱԱԾ-ն բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը: Մասնավորապես, պարզվել է, որ Ա.Հ.-ն՝ դեռևս չհաստատված անձի հետ նախապես պայմանավորվածությամբ, խմբով և շահադիտական նպատակով՝ 22,000 ԱՄՆ դոլարի դիմաց, 2024-2025 թվականների ընթացքում նախաձեռնել է Վ.Ք.-ի ապօրինի միգրացիան։ Այդ նպատակով՝ «Շենգեն համաձայնության երկրներ» մուտք գործելու և այնտեղ մնալու պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով, դեռևս անհայտ պայմաններում, վերջինս այլ անձի հետ նախապես համաձայնեցված ձևով խմբով կազմել է կեղծ փաստաթղթեր։ Դրանք վկայում են, թե Վ.Ք.-ն հանդիսանում է «DANI GROUP» ՍՊ ընկերության աշխատակից և բանկային հաշիվ ունի «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերությունում։ Այս փաստաթղթերը փոխանցվել են Վ.Ք.-ին, ով դրանք, այլ փաստաթղթերի շարքում, ներկայացրել է Հունաստանի դեսպանատուն։ Դրա հիման վրա նրան տրամադրվել է «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի թիվ 010618353 արտոնագիրը, և վերջինս 2024 թվականի դեկտեմբերի 25-ին՝ օգտվելով հիշյալ կեղծ արտոնագրից, առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության հատել է Հայաստանի պետական սահմանը և լքել երկիրը՝ նպատակ ունենալով հետագայում դրանք օգտագործել ԱՄՆ մուտքի համար։ ԱԱԾ-ի կողմից ներկայացված առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդման ու կից փաստաթղթերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում սկսվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվել են նախաքննական ու վարութային մի շարք գործողություններ։ Հավաքված ապացույցների հիման վրա քննիչի միջնորդությամբ, հսկող դատախազը որոշում է կայացրել Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 2,000,000 ՀՀ դրամ գրավ և երկրի սահմաններից դուրս գալու արգելք։ Քրեական վարույթը շարունակվում է՝ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում՝ ուղղված սահմանադրական կարգի հիմունքների և հանրային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննությանը։ Իրականացվում են քննչական անհրաժեշտ միջոցառումներ և օպերատիվ գործողություններ՝ դեպքի բոլոր մանրամասները, հանցավոր խմբի ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ համապատասխան քրեաիրավական քայլեր ձեռնարկելու համար։ ԱԱԾ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ արտերկիր մեկնելիս և վերադառնալիս, խուսափել անօրինական միգրացիոն գործընթացներին մասնակցելուց, չօգտագործել կեղծ փաստաթղթեր և զգուշանալ խարդախներից, որոնք առաջարկում են միգրացիան կազմակերպել ապօրինի ճանապարհով խոշոր գումարների դիմաց։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |