Սինգապուրում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել![]() 19 մայիսի 2025 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Սինգապուրում տեղի է ունեցել Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որը հյուրընկալել է մի շարք պաշտոնյաների և հյուրերի: Այս միջոցառմանը մասնակցություն են ցուցաբերել Սինգապուրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը, ինչպես նաև Սինգապուրի Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն, հայտնում է Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանությունը։ Հյուպատոսության բացումից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում անցկացվել է ընդունելություն։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել դեսպան Սերոբ Բեջանյանը, գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոունը և ՀՀ պատվավոր հյուպատոս Թիմ Ջին Չենգը։ Իր ելույթում դեսպան Բեջանյանն ընդգծել է պատվավոր հյուպատոսության ստեղծման կարևորությունը՝ նշելով, որ այն կարող է նպաստել հայ-սինգապուրյան համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում։ Հոն Մուն Լոունը, իր հերթին, խոսել է Սինգապուրում հայ համայնքի պատմական արմատների ու նրանց կողմից արված արժեքավոր ներդրումների մասին։ Պատվավոր հյուպատոս Թիմ Ջին Չենգը՝ շնորհակալություն է հայտնել վստահության համար, ներկայացրել է իր սպասվող ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն զարգացնել Հայաստանի ու Սինգապուրի տնտեսական և գործարար կապերը։ Ընդունելությանը մասնակցություն են ցուցաբերել Սինգապուրում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, պետական մարմինների պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և գործարար շրջանակների անդամներ։ Միջոցառման ընթացքում հնչել են Հայաստանի և Սինգապուրի պետական օրհներգերը, որոնք կատարել է Սինգապուրաբնակ հայ երգչուհի Գայանե Վարդանյանը։ Միջոցառման ավարտին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի մոտ դրվել են ծաղիկներ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |