Լավրովն աշխատանքային այցով ՀՀ–ում կլինի մայիսի 20–21–ին

Լավրովն աշխատանքային այցով ՀՀ–ում կլինի մայիսի 20–21–ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20–21-ին աշխատանքային այցով կլինի Հայաստանում, հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։

ՌԴ ԱԳ նախարարը հանգամանալից բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Նախատեսված է նաև Լավրովի այցը Ծիծեռնակաբերդ։

Լավրովը Հայ-ռուսական համալսարանում ելույթ կունենա ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների և փորձագիտական համայնքի առջև, ինչպես նաև Ռուսական տանը կհանդիպի հայրենակիցների հետ:

«Մոսկվան ակնկալում է, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելուն», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---