ՌԴ–ում կարգելվի childfree քարոզչությամբ բովանդակությունը․ «Հարի Փոթերն» ու «Գահերի խաղը» չեն ներառվի այդ ցանկում![]() 19 մայիսի 2025 - 17:47 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտնում նոր կանոննե, որոնց համաձայն երկրում սահմանափակվելու է երեխաներ ունենալուց հրաժարվելու՝ childfree գաղափարախոսությունը տարածող բովանդակության տարածումը։ Մտավախություն կար, որ վտանգի տակ են հայտնվել հանրաճանաչ ֆիլմեր և սերիալներ, այդ թվում՝ «Հարի Փոթերը» և «Գահերի խաղը», սակայն «Ռոսկոմնադզորը» հերքել է այդ լուրերը։ Հայտարարվել է, որ վերնշյալ սերիալները, ինչպես նաև «Թղթե տնակն» ու «Սեքսը մեծ քաղաքում» չեն արգելափակվի, քանի որ չեն խախտում սահմանված չափանիշները, գրում է ՏԱՍՍ–ը։ Ռոսկոմնադզորի հրամանով, խնդրահարույց բովանդակություն է համարվում այն, որը քարոզում է երեխաներ ունենալուց հրաժարվելու խրախուսումը, այդպիսի հրաժարման արդարացումը, երեխաներ չունենալու առավելությունների մասին հաղորդագրությունները և հղիության, մայրության ու հայրության բացասական պատկերը։ «Պառլամենտսկայա գազետան» ավելի վաղ գրել էր, որ այս չափանիշներին կարող են համապատասխանել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Սեքսը մեծ քաղաքում», որի հերոսուհի Սամանթան «ցույց է տալիս չայլդֆրի ակնհայտ հակումներ», և «Գահերի խաղը», որտեղ Բրիեննան հրաժարվել է երեխաներից՝ տղամարդկանց հավասար լինելու համար։ Նշվում էր, որ նույնիսկ «Հարի Փոթերում» փորձագետները գտել են childfree ակնարկ՝ պրոֆեսոր Մագոնագալը երեխաներ չուներ, թեև հայտնի չէ՝ դա գիտակցված ընտրություն էր, թե ոչ։ Մայիսի 15-ին մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան ստորագրել է հրաման, որը childfree գաղափարախոսությունը ներառում է կինովարձույթի վկայականի տրամադրման մերժման հիմքերի ցանկում։ Սա նշանակում է, որ նման բովանդակությամբ ֆիլմերն ու սերիալները չեն կարողանա ցուցադրման թույլտվություն ստանալ Ռուսաստանում։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |