ԱԺ նախագահ. Ռուսական ռազմաբազան հանելու հարց ՀՀ–ն չի քննարկում![]() 19 մայիսի 2025 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարցը Հայաստանի իշխանությունները չեն քննարկwum։ «Նման բան չկա, Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Նա այդպես է պատասխան ել այն հարցին, թե 3–րդ ուժերի բացակայության մասին Ադրբեջանի պահանջը չի՞ ենթադրում արդյոք ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարց։ Սիմոնյանի խոսքով՝ այս թեմայով քննարկումներն աբսուրդ են։ «Նման բան չի քննարվում ու չի էլ կարող քննարկվել, մի խոսքով՝ չգիտեմ, թե ով է նման «խելացի» բաներ ասում»,- ավելացրել է ԱԺ նախագահը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, թե 44–օրյա պատերազմից հետո տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ուժերի ներկայության անհրաժեշտություն չկա։ Նա նաև ընդգծել էր, որ «արտաքին ուժերը միջամտում են իրենց սեփական շահերն առաջ մղելու համար»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |