Նոր Նորքի նախկին թաղապետը՝ Չախոյանին ծեծի ենթարկելու մասին․ «Ո՛չ, չեմ զղջում»![]() 19 մայիսի 2025 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Նոր Նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը չի զղջում, որ կողմնակիցների հետ ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ «Ո՛չ, չեմ զղջում»,- քաղաքապետարանում իր լիազորությունների դադարեցման մասին հայտարարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Տեր-Մարգարյանը, գրում է Aysor.am-ը։ Երբ նրան հարցրել են՝ ինչու է թաղապետի պաշտոնից հրաժարվել միջադեպից միայն 20 օր անց, պատասխանել է. «Քաղաքական դաշտում իմ անելիքները որոշում եմ ես՝ երբ և որ ժամանակահատվածում»։ Նա հավելել է, որ արդեն նախապատրաստվում է առաջիկա ընտրություններին։ «Ես գնում եմ 26 թվի ընտրություններին, հայտարություն եմ արել, հետևեք ինձ»,- ասել է նա։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար **Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել։**Նա այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։ «Խոսքս ուզում եմ ուղղել ԱԺ-ում ծվարած որոշ մանդատագողերի՝ 2026թ. սարերի հետևում չէ, մենք հանդիպելու ենք 2026-ին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»,- ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |