Ազնավուրի արձանի հանդիսավոր բացումը՝ հուլիսին![]() 19 մայիսի 2025 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Մեծանուն արվեստագետ, շանսոնիե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հուշարձանի համար բաց մրցույթ էր հայտարարվել՝ ներկայացված 60-ից ավելի հայտերից հաղթել է Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» քանդակը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Շառլ Ազնավուրի արձանի նախատեսվում է 2025 թվականի մայիսի 22-ին՝ որպես մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտ: Ազնավուրի արձանը կկանգնեցվի նաև Փարիզում։ Շառլ Ազնավուրի անունով անվանակոչվել է Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։ Առաջիկայում պուրակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը և պուրակը կծառայի ոչ միայն Մեծ Արտիստի հիշատակը հավերժացնելուն, այլ նաև կվերածվի մի վայրի, որտեղ միլիոնավոր մարդիկ կկարողանան հաղորդակից դառնալ նրա թողած մեծ ժառանգությանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |