Սիմոնյան․ Ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է![]() 19 մայիսի 2025 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ասուլիսում Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում ամենահարուստ մարդը Նիկոլ Փաշինյանն է, անվանել է Ռոբերտ Քոչարյանին «մարդասպան և թալանչի»։ Նա նաև ասել է, որ Քոչարյանի տեղը տեսնում է բանտում, հայտնում է Panorama.am-ը։ «Նույնիսկ պատերազմից հետո շատ մարդիկ իր դեմքի ջղաձգումները Հանրապետության Հրապարակում տեսնելուց հետո, որոշել են գնալ քվեարկության, որպեսզի հանկարծակի, այդ օտարը, այդ մարդասպանը, այդ կոռումպացված անձնավորությունը, որը ՀՀ խոպան էր եկել իր թայֆայով՝ հանկարծ չվերադառնա ՀՀ»,- ասել է Սիմոնյանը։ Սիմոնյանն ընդգծել է, որ երկրորդ նախագահի կողմից արված այդ հայտարարությունն անհեթեթություն է, քանի որ, ըստ նրա, վարչապետ Փաշինյանն ապրում է բաց ու թափանցիկ կերպով, և հանրությունը հստակ պատկերացում ունի, թե իրականում ով ինչ ունի։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Ռոբերտ Քոչարյանի մտածելակերպը, գործելաոճը հայ մարդուն օտար է։ «Ինքը հայ ժողովրդին վերաբերվել է որպես խոպանի տեղ, իրենք եկել են այստեղ փող աշխատելու, մարդ սպանելու, մարդասպաններ են։ Ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, նրա ձեռքերը այրան մեջ են, ինքը թալանչի է»,- հայտարարել է Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը անորոշ պատասխան է տվել լրագրողի հակադարձմանը որ Նիկոլ Փաշինյանի շարասսյունն էլ հղի կնոջ է վրաերթի ենթարկել և որ նրա իշխանության օրոք է Արցախում մոտ 5 հազար զոհ եղել։ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում ասել է․ «Նիկոլ Փաշինյանին համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն։ ԱՆԻՖ-ը նոր խոսք է կոռուպցիայի գործում։ Հիմա մանկապարտեզների այդ դեպքերը մանկական խաղեր են, և դրանք համեմատելի չեն 65 մլն դոլարի հետ»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |