Կորյուն Սողոմոնյանը նվաճել է Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը30 մայիսի 2009 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է առաջին անգամ մայիսի 23-ից մինչեւ 30-ը Հայաստանում անցկացվող Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի պատանեկան հավաքականի եզրափակիչ դուրս եկած երեք ներկայացուցիչներից երկուսը զիջել են իրենց հակառակորդներին եւ միայն Կորյուն Սողոմոնյանին (ք/կ 46 կգ) է հաջողվել վստահ հաղթանակ տանել հնդիկ բռնցքամարտիկ Շիվա Տապայի հանդեպ 10:4 հաշվով եւ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:Ջոնիկ Տոնոյանը (ք/կ 54 կգ) եւ Հայկ Խաչատրյանը (ք/կ 70 կգ ) պարտություն են կրել կուբինացի Էրնեստո Բոլերիից եւ եզրափակիչ դուրս եկած Ջոզեֆ Ուորդուից համապատասխանաբար եւ արժանացել են արծաթե մեդալների: Աշխարհի պատանեկան առաջնության առաջին մրցանակակիրներին ոսկե մեդալ հանձնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այդպիսով, Հայաստանի հավաքականն Աշխարհի պատանեկան առաջնությունում ընդհանուր թվով նվաճել է 7 մեդալ, այդ թվում 4 բրոնզե, 2 արծաթե եւ մեկ ոսկե: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |