Վերաքննիչն անփոփոխ է թողել Սարգիս Գալստյանի 18 տարվա ազատազրկման դատավճիռը![]() 19 մայիսի 2025 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանի դատավճիռը մնացել է անփոփոխ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Գրիգոր Հովհաննիսյանի, Լուսինե Հովհաննիսյանի, մերժել է Սարգիս Գալստյանի վճռի դեմ կողմերի բողոքները: Այդ մասին տեղեկացրել են դատարանից, հայտնում է «Փաստինֆոն»։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2024թ նոյեմբերի 22-ին հրապարակել է Սարգիս Գալտսյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան և դատապարտելով ազատազրկման՝ 18 տարի ժամկետով։ Այս դատավճռի դեմ բողոքներ են ներկայացվել՝ թե՛ պաշտպանության, թե մեղադրանքի կողմից։ Դատախազությունը պահանջել է բեկանել առաջին ատյանի դատական ակտը՝ դատապարտելով Գալստյանին ցմահ ազատազրկման, պաշտպանության կողմը՝ բեկանել դատական ակտը և արդարացնել Գալստյանին։ Դատավճռի դեմ բողոքներ են ներկայացվել ինչպես պաշտպանության, այնպես էլ մեղադրանքի կողմերից։ Դատախազությունը պահանջել է փոփոխել վճիռը՝ Սարգսյանին դատապարտելով ցմահ ազատազրկման, մինչդեռ պաշտպանական կողմը միջնորդել է նրա արդարացման պահանջով։ Սակայն Վերաքննիչ դատարանը վճիռը թողել է առանց փոփոխության։ Արցախի հայաթափումից հետո Սարգիս Գալստյանը, կնոջ ուղեկցությամբ, որոշել է մնալ Ստեփանակերտում և հանդես է եկել որպես «պարետ», թեև այդ պահին Արցախում գտնվել է ընդամենը մի քանի տասնյակ հայ, որոնք հետագայում տեղափոխվել են Երևան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ։ Գալստյանի կինը իր ինստագրամյան էջում պարբերաբար հրապարակել է տեսանյութեր՝ պատկերելով Արցախի արդեն դատարկ փողոցները։ Մարտի 29-ին, ԿԽՄԿ ուղեկցությամբ, Սարգիս Գալստյանն ու կինը տեղափոխվել են Հայաստան՝ սեփական ցանկությամբ։ ՀՀ սահմանը հատելուց հետո նրանք երկուսով ձերբակալվել են, սակայն որոշ ժամանակ անց Գալստյանի կինը ազատ է արձակվել։ Իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին սկսված քրեական վարույթի շրջանակում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։ Նշված գործով Սարգիս Գալստյանն այժմ միակ մեղադրյալն է։ Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ին տված մեկնաբանությունում նշել է, որ Գալստյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքից՝ պնդելով, թե այն ձեռք է բերվել հարկադրանքի ճանապարհով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |