Ադրբեջանը ոչնչացրել է Ասկերանի Հայրենական պատերազմի հուշահամալիրը և Տանկ-հուշարձանը![]() 20 մայիսի 2025 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները ոչնչացրել են Ասկերանի շրջանի Հայրենական պատերազմի հուշահամալիրը և Տանկ-հուշարձանը, հայտնում է Мonument watch.org-ը: Նշվում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ոչնչացման մեխանիզմներից է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը, որոնք շատ հաճախ համալիրների տեսքով են հանդես գալիս՝ ներառելով նաև Հայոց ցեղասպանության, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին և հայոց պատմության այլ նշանակալից իրադարձություններին նվիրված հուշարձաններ։ Վերջին հինգ տարիներին նման համալիրներից շատերը արդեն վերացված են Շուշիում, Հադրութում, Ազոխում, Մեծ Թաղերում ու այլ վայրերում։ 2025 թվականի մայիս ամսին Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում թիմի կողմից արբանյակային պատկերների ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ Ադրբեջանի կողմից ծանր շինարարական տեխնիկայի միջամտությամբ Արցախի Ասկերանի շրջանում ոչնչացվել է Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը ՝ բաղկացած 3 խաչքարերից և այլ կարևոր արժեքներից, այդ թվում․
2025 թվականի մայիսի 11-ին ստացված արբանյակային պատկերները վկայում են, որ 2024-ի ապրիլից մինչև 2025-ի մարտ ամիսների ընթացքում տարածքում կուտակվել է շինարարական տեխնիկա, իսկ հուշահամալիրը՝ ամբողջությամբ ավերվել է։ 2023 թվականի պատկերներն էլ ապացուցել են, որ այդ ժամանակ հուշարձանը դեռ կանգուն է եղել։ Համալիրի ավերման պատճառը ադրբեջանական նոր ճանապարհաշինական ծրագրերն են։ Այս հուշահամալիրը առանձնահատուկ նշանակություն է ունեցել մայիսի 9-ի Եռատոնի միջոցառումների համար. շրջանի բնակիչները հավաքվել են այստեղ՝ հարգելու ինչպես Հայրենական պատերազմի, այնպես էլ Շուշիի ազատագրման հերոսների հիշատակը։ Ապրիլի 24-ին այստեղ նույնպես տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների ոգեկոչման միջոցառումներ։ Այս տեսանկյունից՝ համալիրի ոչնչացումը նաև արցախահայության մշակութային ինքնության դեմ ուղղված գործողություն է։ Քանդվել է նաև Մայրաբերդից Տիգրանակերտ և Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին տեղակայված Տանկ-հուշարձանը։ Այն բաղկացած է եղել քարե պատվանդանից, որի վրա տեղադրված է եղել Տ-72 տիպի տանկ և հարակից պուրակից, որտեղ ծածանվել է ՀՀ դրոշը։ 2023 թվականի արբանյակային լուսանկարներում այն դեռ պահպանված է եղել, սակայն 2024-ի պատկերները հստակ ցույց են տալիս, որ հուշարձանը նույնպես վերացված է։ Տանկ-հուշարձանը երկար տարիներ կարևոր նշանակություն է ունեցել արցախահայության հիշողության մեջ. Շուշիի ազատագրման տարեդարձի օրը՝ մայիսի 9-ին, այստեղ են այցելել բազմաթիվ մարդիկ՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմի զոհերին։ Բացի այդ, այստեղ անցկացվել են Պաշտպանության բանակի նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություններ։ Արցախի Ասկերանի շրջանում Հայրենական պատերազմին, Արցախյան ազատամարտին և Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքարերի ու հուշակոթողների ոչնչացումը խախտում է 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, ինչպես նաև 1999 թվականին ընդունված երկրորդ արձանագրությունը, որոնք նախատեսում են մշակութային արժեքների պաշտպանություն զինված հակամարտությունների պայմաններում։ Այս գործողությունները նաև հակասում են Միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերին՝ մասնավորապես 38-րդից մինչև 41-րդ կանոններին։ Միևնույն ժամանակ, Արդարադատության միջազգային դատարանի արձանագրած դիրքորոշման համաձայն՝ օկուպացված տարածքներում կիրառվող իրավակարգը, ներառյալ մշակութային ժառանգության պաշտպանության դրույթները, համարվում են միջազգային սովորութային իրավունք և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Առանձնահատուկ պետք է նշել, որ հայկական խաչքարերի դիտավորությամբ ոչնչացումը դասվում է որպես մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություն։ Քանի որ «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում՝ այն հանդիսանում է համամարդկային բացառիկ արժեք, ինչը պահանջում է միջազգային հատուկ պաշտպանություն և մեծ ուշադրություն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |