Աշոտյան․ Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին Սարգսյանի առաջարկությունը![]() 20 մայիսի 2025 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը գտնվում է տնային կալանքի տակ, նշել է, որ երկրում խորացող արտաքին ու ներքին ճգնաժամերի պայմաններում քաղաքական դաշտում գերակշռում է ընտրություններին պատրաստվելու տրամաբանությունը՝ ուղեկցված հաղորդագրություններով ու նախաձեռնություններով, որոնք ի հակադրություն են Ստանիսլավսկու՝ «Любите искусство в себе, а не себя – в искусстве» կոչին։ Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ նա նշել է, որ վերջինս փաստացի մերժել է ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը: «Հանրապետականն այս ընթացքում, երբեք չբացառելով իր հնարավոր մասնակցությունն ընտրություններին, դեռեւս ապարդյուն փորձում է համոզել ընդդիմադիր դաշտի գործընկերներին չհամակերպվել գարշելի ստատուս-քվոյի հետ եւ չհասցնել իշխանափոխության հարցը 2026-ին։ Առկա պայմաններում քաղաքական կշիռ և հեղինակություն ունեցողի, առավել ևս՝ երկրի ցանկացած նախկին ղեկավարի հանրային խոսքն ինքնին կարևւոր է որպես օրակարգանպաստ իրադարձություն, և երկրորդ նախագահի վերջին հարցազրույցը դիտարկում եմ հենց այս, այլ ոչ թե փետրվարից առ այսօր ներքաղաքական դիսկուրսում ծավալվող ցարգացումներից և քննարկումներից դժգոհություն արտահայտելու, սեփական կշռով թիմակիցների թերություններն ու սխալները շտկելու փորձ»,–գրել է նա։ Նա նշել է, որ համաձայն է երկրորդ նախագահի մի շարք դիտարկումներին՝ կապված միջազգային ու տարածաշրջանային իրադրության հետ, սակայն ներքաղաքական հարցերում արձանագրում է անհամաձայնություններ, հակասություններ և միակողմանի մոտեցումներ։ Աշոտյանը նշել է, որ չի նախատեսում ներկայացնել հարցազրույցի բովանդակային մանրամասն վերլուծություն, այլ նպատակ ունի քաղաքական քննարկում խթանել՝ շեշտը դնելով առանցքային հարցադրումների վրա։ Նա անդրադարձել է ընդդիմության 3 որոգայթներին։ Որո՞նք են այդ որոգայթները։ Նիկոլին Արևմուտքի սատարման նվազում և գեոպոլիտիկ տեղաշարժեր։ Որքան էլ մեծ է գայթակղությունը Դոնալդ Թրամպի ընտրությամբ և դրան հաջորդող զարգացումներով հիմնավորել նիկոլական ռեժիմի ճակատագրական թուլացումը, չմոռանանք, որ.
Ըստ Աշոտյանի՝ տարօրինակ է, որ Քոչարյանն իր հարցազրույցի մեծ մասը նվիրել է ոչ թե գործող իշխանություններին, այլ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին։ Ըստ նրա, սա պատահական չէ, և պայմանավորված է ընտրություններին նախապատրաստման նպատակով «տարանջատում հանուն ընտրության» մոտեցմամբ։ «Տարանջատում հանուն ընտրության» օպերացիան չէր կարող սահմանափակվել միայն իրենց բարձրաձայնած և մեր կողմից անմիջապես ընդունված «տարանջատումով», իսկ երկրորդ նախագահի մոտեցումները հաստատեցին այս վարկածը։ Հակառակ պարագայում ի՞նչն էր խանգարում նախագահ Քոչարյանին ընդունել և համաձայնել նախագահ Սարգսյանի «Հանգիստ թողեք» մոտեցմանը։ Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը՝ նոր զարկ հաղորդելով այս տհաճ քննարկումներին»,–նշել է նա։ Այս համատեքստում Աշոտյանը անդրադարձել է նաև երկրորդ նախագահի կողմից արված պատմական անդրադարձներին՝ քննադատելով թե՛ 1998–2008, թե՛ հետագա տարիների վերաբերյալ հնչեցված գնահատականները։ Նա հիշեցրել է, որ Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի դերակատարումը կարևոր է եղել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակների համար, իսկ Անդրանիկ Մարգարյանն առանձնացել է հաշտեցնող դիրքով։ Ինչ վերաբերում է Օսկանյանի հնարավոր առաջադրմանը՝ Աշոտյանը նշել է, որ իր քաղաքական գործունեության ընթացքում տեսել է միանգամայն այլ զարգացումներ։ Նա նկատել է, որ չնայած Քոչարյանը պնդում է, թե 2008-2018 թվականներին քաղաքական վերադարձ չի ծրագրել, այդ տարիների հրապարակային խոսքերը հակառակն են վկայում։ Նա հիշեցրել է Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունները այդ ժամանակաշրջանից։ Աշոտյանն առաջարկել է վերընթերցել Քոչարյանի գիրքը՝ ուշադրություն դարձնելով հատկապես PS և PPS հատվածներին՝ որպես հակասությունների լրացուցիչ վկայություն։ Քննադատության է արժանացել նաև Քոչարյանի կողմից արված «քաղաքական մենաշնորհ» արտահայտությունը, որը, ըստ Աշոտյանի, հակասում է նրա իսկ նախորդ պնդումներին՝ կապված այն հնարավորության հետ, թե կարող էր ՀՀԿ-ի փոխարեն այլ ուժ առաջ բերել։ Աշոտյանը նշել է, որ երկրորդ նախագահը, քննադատելով երրորդի իշխանության տարիները, հարցազրույցում օգտագործել է նաև«քաղաքական մենաշնորհ» արտահայտությունը, այնինչ դրանից առաջ, խոսելով իր ղեկավարման օրոք մեր մասին, նախ համաձայնել է լրագրողի պնդմանը, որ ինքը մենակով կարող էր Սարգսյանի փոխարեն այլ թեկնածու առաջ մղել, իսկ հետո ասել, որ եթե ՀՀԿ-ն իրեն չսատարեր, այլ կուսակցություն կհայտնվեր այդ դերում։ «Այսինքն մեզ «քաղաքական մոնոպոլիայի» մեջ մեղադրանքները ուղեկցվել են սեփական քաղաքական մոնոպոլիայի մասին պնդումներով՝ միայնակ հաջորդ նախագահ եւ իշխող կուսակցություն որոշելու դրվագներով…
Կավարտեմ հետևյալ առաջարկությամբ։ Հարցազրույցում երկրորդ նախագահը Փաշինյանին բնութագրեց որպես պարտության սիմվոլ և տգիտության խորհրդանիշ՝ առաջարկելով համապատասխան էմոջի ստեղծել, բայց այդպես էլ ոչինչ չասաց Նիկոլի՝ դավաճան լինելու մասին։ Ընդունելով և զարգացնելով Փաշինյանով էմոջի ստեղծելու մասին նախագահ Քոչարյանի առաջարկը, առաջարկում եմ այն դիտարկել որպես դավաճանության, այլ ոչ թե տգիտության խորհրդանիշ։ Համաձա՞յն եք, պարոն Նախագահ»,-գրել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |