Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնյա է ձերբակալվել՝ կաշառքի գործով![]() 20 մայիսի 2025 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20–ի վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են կատարել Երևանի քաղաքապետարանում, ապա՝ ձերբակալություններ իրականացրել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հայտնում է «Փաստինֆոն»։ «Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում ` նախաքննության շահերից ելնելով»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Գործողություներն իրականացվում են Հասարակական կարգի պահպանության ծառայությունում: Նշված ծառայության պետ Արամ Գյուլզադյանը դեռևս փետրվար ամսին է ձերբակալվել՝ կաշառքի գործով, այժմ կալանքի տակ է։ Թե որքանով այս գործը կապ ունի Գյուլզադյանին առնչվող գործի հետ՝ դեռևս պարզ չէ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |