Նաիր Տիկնիզյանը մտադիր է հեռանալ «Լոկոմոտիվից»![]() 20 մայիսի 2025 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ Նա դժգոհ է խաղաժամանակից։ «Ամռանը փոփոխություն եմ ուզում: Շնորհակալ եմ «Լոկոմոտիվին», թիմի գլխավոր մարզչին, բայց այսօր ես նույնիսկ փոխարինման դուրս եկող խաղացող չեմ։ Դա պետք է արժանապատվորեն ընդունել։ Մրցաշրջանից հետո խոսակցություն կլինի ղեկավարության հետ՝ խնդրելու եմ, որ ինձ թույլ տան հեռանալ։ Ցավոք, չորս տարվա ընթացքում ես ոչինչ չեմ հաղթել։ Դժվար է մի ամբողջ տարի լռել, ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունենում։ Ես ամեն ինչի էի պատրաստ այդ մարդու համար, իսկ արդյունքում վտարանդի դարձա։ Կյանքն է այդպիսին, ընդունում եմ»,–ասել է նա, գրում է Match TV-ն։ 2025–ին Տիկնիզյանը միայն մեկ անգամ է 90 րոպե անցկացրել խաղադաշտում՝ մարտի 7–ին Ռուսաստանի առաջնության շրջանակում «Ախմատի» հետ խաղում։ Տիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021–ի ամռանը՝ 5․5 մլն եվրոյով։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026–ի հունիսի ավարտը։ Ընթացիկ խաղաշրջանում նա ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 2 գոլի հեղինակ է դարձել և 4 գոլային փոխանցման։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |