Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում![]() 20 մայիսի 2025 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում գտնվող Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության անդամներն անմար կրակի մոտ ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, և լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ուսումնասիրել են Եղեռնի փաստագրական վկայությունները։ Անիտա Դիմիտրիուն գրառում է թողել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցող միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանն ու Հռիփսիմե Հունանյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |