ՌԴ–ն լեռներում ինքնաթիռների կողմնորոշման սարքավորումներ է մատակարարել ՀՀ–ին

ՌԴ–ն լեռներում ինքնաթիռների կողմնորոշման սարքավորումներ է մատակարարել ՀՀ–ին

PanARMENIAN.Net - Ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիան Հայաստանին սարքավորումներ է մատակարարել, որոնք օգնում են ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում: : Խոսքը «Ազիմուտ» ընկերության VOR/DME 2700 համաուղղորդված ռադիոփարոսի մասին է, հայտնում է Sputnik Արմենիան ընկերության մամուլի ծառայության վրա հղումով։

Սարքը տեղադրված է Սիսիան քաղաքում և ունի միաժամանակ մինչև 200 ինքնաթիռի հետ կապ պահպանելու կարողություն։ Այս տեխնիկան ընդունվել է ICAO-ի կողմից որպես հիմնական նավիգացիոն միջոց օդային երթուղիների համար, ինչպես նաև որպես լրացուցիչ աջակցություն՝ ինքնաթիռների վայրէջքի գործընթացում։

«Մենք ավարտել ենք Հայաստանում VOR/DME 2700-ի փորձարկումները, ինչը թույլ կտա օդանավերին լեռնային տեղանքում և վատ եղանակի պայմաններում կողմնորոշվել օդային ուղիներում», - նշել է «Ազիմուտի» ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գալչենկովը։

«Ազիմուտ» ընկերության ռադիոփարոսը ցուցադրել է իր հուսալիությունն ու ամրությունը։ Ներկայում սարքը արդյունավետորեն օգտագործվում է ռուսական մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ստավրոպոլում, Չելյաբինսկում, Կալինինգրադում, Խաբարովսկում և Նովոսիբիրսկում, ինչպես նաև արտերկրի մի շարք օդանավակայաններում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---