Ղազարյան․ Ինքնաթիռի գինն ասում են, զենքի գինն ասում են, Աննա Հակոբյանի «Լեքսուսի» գինը գաղտնիք է

Ղազարյան․ Ինքնաթիռի գինն ասում են, զենքի գինն ասում են, Աննա Հակոբյանի «Լեքսուսի» գինը գաղտնիք է

PanARMENIAN.Net - Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումներն իրականում կատարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Որպեսզի ինքը գրառում չանի իր ֆեյսբուքյան օգտահաշվից՝ քանի որ վարչապետ է, այլ երկրների ղեկավարներ էլ են հետևում, ու որպեսզի դա պաշտոնապես չընկալվի, մարդ ու կնիկ միասին նայում են, օրինակ, իմ հարցազրույցը, հասկանում են, որ իրենց վիճակը լավ չէ։ Ի վերջո, հնարավոր իմպիչմենտի գործընթացն ու դրա զարգացումները շան պես հասկանում են ու գիտեն, թե սա ինչի է տանելու։

Դրա հետ միասին՝ Սյունիքից եկել են, մարդ չկա իրենց հետ «տգետների դպրոց գնացող», իրենք շատ լավ հասկանում են, որ այնտեղ, եթե 40-50 հոգի կա, ապա նրանք էլ մեծ մասամբ զոռով բերված մարդիկ են, ու ոչ ոք չի կարող կամավոր լսել Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգին։ Հո ապուշ չեն, գնան նստեն այնտեղ։

Պարզ է, չէ, որ ամեն տեղ մարզպետներով, քաղաքապետներով, վարչական ղեկավարներով մարդ են հավաքում՝ դահլիճ լցնելու համար։ Հետո նրանք գալիս են տուն ու հասկանում են, թե ինչից է մարդկանց այս վերաբերմունքը։ Ընդդիմախոսների խոսույթից է։ Դրա համար էլ մարդ ու կնիկ հարձակվում են մեր վրա»,–ասել է Ղազարյանը։

Նա հայտարարել է, որ ինքը շարունակում է պնդել՝ միայն ամառանոցների պահպանման համար ամսական ծախսվում է 1 միլիոն 700 հազար դրամ։ Նրա խոսքով՝ այդ տվյալները ստացվել են լրագրողական հարցման միջոցով։

«Եթե սխալ եմ ասում, թող իրենք ճիշտը ասեն, թող հրապարակեն, թե օրական ինչքան ծախս են կատարում։ Հարցում եմ անում՝ ասում են՝ գաղտնի է։ Դրա գաղտնիքն ո՞րն է։

Հարցնում եմ ՊՊԾ-ին, թե Աննա Հակոբյանին ինչ մեքենա է սպասարկում, ասում են՝ գաղտնի է։ Ինքնաթիռի գինն ասում են, զենքի գինն ասում են, Աննայի Լեքսուսի գինը՝ գաղտնիք է։ Ասում եմ՝ դա գաղտնիք չէ՝ Լեքսուս է, 2023 թ.-ի։ Մտնում ես Լեքսուսի կայք՝ գները գրված են։ Մամուլում 135,000 դոլար է գրված։ Սո՞ւտ է դա։ Բա մեր նախկին նախագահների կանայք սենց թիկնազոր չեն ունեցել։ Սա էլ է սո՞ւտ։ Հիմա էլ մեզ ասում են՝ ինչու եք մեր ցոփ ու շվայտ կյանքից հարց տալիս»,–ասել է Ղազարյանը։

 Ուշագրավ
---