Նախագիծ․ Տրանսպորտային միջոցների բաղադրիչների գողության համար պատիժը կխստացվի![]() 20 մայիսի 2025 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը (տրանսպորտային միջոցի դրսի կողմից կատարված) դիտարկել որպես գողության միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն։ Խորհրդարանական հանձնաժողովում օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա ընդգծել է, որ տրանսպորտային միջոցների բաղադրիչների գողությունների աճը լուրջ խնդիր է ինչպես գլոբալ մակարդակով, այնպես էլ Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ խնդիրը պայմանավորված է ինչպես տրանսպորտային միջոցների թվի աճով, այնպես էլ նրանով, որ նման գողությունները հեշտությամբ են կատարվում, իսկ գործող օրենսդրությունը նախատեսում է մեղմ պատժաչափեր՝ համահունչ ոչ մեծ ծանրության հանցագործություններին։ Ներկայիս օրենսդրության համաձայն՝ եթե կատարված գողությունը չի համապատասխանում Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի որակյալ հատկանիշներին, ապա հանցագործությունը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ սահմանվում է հանրային աշխատանք՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ սահմանափակվում է ազատությունը՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կիրառվում է կարճաժամկետ ազատազրկում՝ մինչև երկու ամիս, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Դատական պրակտիկայում, հաշվի առնելով հանցանքի ոչ մեծ ծանրության բնույթը, դատարանները հազվադեպ են կիրառում կալանավորումը որպես խափանման միջոց, իսկ նշանակվող պատիժները համաչափ են համարվում այդ հանգամանքին։ Մկրտչյանը նշել է, որ հանդիպում են դեպքեր, երբ մեղադրյալը, գտնվելով ազատության մեջ, շարունակում է հակաիրավական վարքագիծ դրսևորել և կրկին կատարել գողություններ տրանսպորտային միջոցներից։ «Նախագծով նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը (տրանսպորտային միջոցի դրսի կողմից կատարված) դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն, եւ օրենքի նախագիծն ընդունվելուց հետո հանցանք կատարած անձը կպատժվի տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Միաժամանակ, օրենքի նախագծի ընդունումից հետո դատական պրակտիկայում առավել մեծ հնարավորություններ կստեղծվեն նշված հանցատեսակի քննության ընթացքում նոր հանցագործություններ կատարելը կանխելու նպատակով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»,- մանրամասնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը։ Հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին և առաջարկել է Ազգային ժողովի խորհրդին այն ներառել առաջիկա լիագումար նիստերի օրակարգում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |