Տիգրանի հայր․ Ավելի հակված ենք նրան, որ երեխուն տարել են![]() 20 մայիսի 2025 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում անհետացած 2-ամյա Տիգրան Մանուկյանի հայրը՝ Արթուր Մանուկյանը, կիսվել է որդու անհետացման դեպքի վերաբերյալ իր մտահոգություններով։շ, հայտնում է «Փաստինֆոն»։ Նա ասել է, որ ավելի հակված է կարծել, որ երեխուն տարել են։ Նրա խոսքով, չնայած փրկարարները ջանքեր են գործադրում՝ որոնելով Տիգրանին Մարմարիկ գետում և ՀՀ այլ տարածքներում, մինչ այժմ որևէ հետք չի հայտնաբերվել։ Նա ընդգծել է, որ գետից տարբեր կենդանիների դիեր են դուրս բերվել, սակայն, իր որդու հետքը չկա։ «Ոչ մի հետք չկա, այս ջրից ինչ ասես հանել են՝ կատու, գառ, հորթ, հավ, բայց փաստն այն է, որ երեխաս չկա, չկա կոշիկ, շոր, իրենից ոչինչ չկա։ Ոչ մի վարկած էլ չեմ բացառում։ Կարող ա տարել են. կարող ա ո՞րն է, այսօր փաստը վկայում է, ու ես հակված եմ նրան, որ ավելի շատ տարել են»,- նշել է նա։ Տիգրանի հայրը նաև կեղծ է որակել դրամահավաքի մասին տեղեկությունները։ «Չգիտեմ էդ սայթերով, յութուբով դնում են, թե ծնողներից էսքան գումար են պահանջել, դրամահավաք են անում։ Ժողովուրդ ջան, չկա նման բան, ապատեղեկատվություն է, մի հավատացեք»,- ասել է նա։ Նա նշել է՝ նման բան լինելու դեպքում ինքը անձամբ հայտարարությամբ հանդես կգա ու խնդրել է, որ որևէ մեկը գումար չփոխանցի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |