Factor. Վարչապետի աշխատակազմից չեն պատասխանել, թե Փաշինյանն ու Ալիևը սուրճի սեղանի շուրջ քննարկում ունեցե՞լ են

Factor. Վարչապետի աշխատակազմից չեն պատասխանել, թե Փաշինյանն ու Ալիևը սուրճի սեղանի շուրջ քննարկում ունեցե՞լ են

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի աշխատակազմից չեն հայտնում՝ արդյոք Տիրանայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ ֆորմալ քննարկում ունեցել են, թե՝ ոչ, հայտնում է Factor.am-ը։

Սոցիալական ցանցերում կարճ տեսանյութ էր տարածվել Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի կուլիսներից, որում լսվում է, թե ինչպես է Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրում սուրճի, ինչին ի պատասխան Ալիևն ասում է. «Հիմա կգամ, քննարկում ունեմ»։

Վարչապետի աշխատակազմից չեն պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք Տիրանայում քննարկվել են խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ հարցեր և կա արդյոք համաձայնություն խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների վերաբերյալ։

Հարցերին ի պատասխան միայն նշել են, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման վերաբերյալ տեղեկությունն առկա է հրապարակված հաղորդագրությունում։

Նիկոլ Փաշինյանն Ալբանիա է մեկնել մայիսի 15-ին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։

 Ուշագրավ
---