«Ռոյալ Կասկադը» հերքել է կապը ԱԺ նախագահի հետ՝ անվանելով խոսույթը կեղծ![]() 20 մայիսի 2025 - 17:21 AMT PanARMENIAN.Net - «Ռոյալ Կասկադ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երեկ ձևավորված խոսույթը «Ռոյալ Բիլդինգ» ընկերությանու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ցանկացած կապի առկայության շուրջ մտացածին է, արհեստածին, կեղծ ու անհիմն։ «Ափսոսում ենք, որ տեղեկատվական աղմուկն ունեցավ նաև ոչ օբյեկտիվ, սադրող և ուղղորդված բաղադրիչ, ինչի արդյունքում էլ ծնվեց այդ արհեստական դիսկուրսը, ակնհայտորեն անմաքուր և ոչ պրոֆեսիոնալ ենթատեքստով, ու մնում է հուսալ, որ առողջ տրամաբանությունն այնուամենայնիվ կշարունակի գերիշխել»,- ասված է հաղորդագրությունում, գրում է Aysor.am–ը։ Ալեն Սիմոնյանը նախկինում արդեն հերքել է իր կապը Սիլվա Կապուտիկյան փողոցի շինարարությունների հետ՝ ընդգծելով, որ կառուցվող շենքերը իրեն չեն պատկանում։ Նա հայտնել է, որ պատրաստ է ներկայացնել բոլոր անհրաժեշտ ապացույցները և հանդիպել իրական սեփականատերերի հետ։ Խոսքը Բաղրամյան 26-ի շրջակայքոում կառուցվող շենքերի մասին է, որտեղ մայիսի 19–ին խոշոր ավտովթար ու պայթյուն էր եղել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |