5 հունիսի 2002 - 23:34 AMT
ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԱԼԼԱՀՇՈՒՔՅՈՒՐ ՓԱՇԱԶԱԴԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը հերքել է ադրբեջանական աղբյուրների հաղորդագրությունը` մոտ օրերս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Հարավային Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեյհ ուլ-իսլամ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեի կայանալիք հանդիպման մասին: Հավատացյալ ադրբեջանցիների առաջնորդը վաղը մեկնում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի հրավերով: Սպասվում է, որ այցի ընթացքում մյուս հարցերի շարքում կքննարկվի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հերթական հանդիպումը, որի նախաձեռնությամբ հանդես է եկել Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը, արդեն կես տարի է հետաձգվում է:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: