Ալիև. Ադրբեջանը խաղաղության 2 պայման ունի, որոնք Երևանը, հավանաբար, կընդունի![]() 20 մայիսի 2025 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ, ասել է, որ Ադրբեջանն է հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ և անմիջապես հայտարարել, որ Բաքուն 2 պայման ունի։ Նա նշել է, որ Բաքուն ունի խաղաղության պայմանագրի կնքման 2 հիմնական պայման, որոնք Երևանը դեռ չի ընդունել, գրում է Minval.az-ը։ «Սակայն այդ պայմանները, հավանաբար, կընդունվեն։ Քանի որ մենք որևէ անսովոր պահանջ չենք ներկայացրել»,–ասել է նա։ Ավելի վաղ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում էր հայտարարել, որ Ադրբեջանի պահանջները ՀՀ–ին հայտնի են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և ՀՀ սահմանադրության փոփոխում, որում, իբր, «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |