ՆԳՆ․ Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան

ՆԳՆ․ Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան

PanARMENIAN.Net - Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան: Այդ մասին հայտնել են ՆԳՆ-ից՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին, տեղեկացնում է 1Lurer.am-ը։

«Ոստիկանությունը գնում է երեխաների առևանգման վերաբերյալ ցանկացած ահազանգի հետևից, ուսումնասիրում յուրաքանչյուր տեղեկության իսկությունը: Այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան»,- ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

ՆԳՆ-ն հորդորում է ավելորդ խուճապ չտարածել և չհրապարակել չճշտված տեղեկություններ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---