Ոստիկանները հեռացրել են Լավրովի այցին ընդառաջ փակցված հակապուտինյան պաստառները

Ոստիկանները հեռացրել են Լավրովի այցին ընդառաջ փակցված հակապուտինյան պաստառները

PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցին ընդառաջ՝ որոշ խմբեր մայրաքաղաքում կազմակերպել են բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում Երևանի որոշ հատվածներում փակցվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով պաստառներ։

ՀՀ ներքին գործերի նախարարության մամլո քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանները հեռացրել են փակցված պաստառները և վերացրել են իրավախախտումը։ ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է վարչարարություն, հայտնում է Արմենպրեսը։

Երևանում հայտնվել էին մի քանի հակապուտինյան պաստառներ՝ Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ և «Կիևյան կամրջի» վրա։ Արման Բաբաջանյանը օդանավակայանի ճանապարհին «Պուտինը մարդասպան է» գրությամբ մեծ պաստառ էր պարզել և հայտնել այդ մասին ֆեյսբուքյան իր էջում։

Համացանցում լայն տարածում են ստացել հակառուսական պաստառներով կադրեր,որի հեղինակները պնդում են, թե այդպես դիմավորել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, մինչդեռ, պարզվել է, որ Լավրովը դեռ չէր ժամանել ու նման պաստառներով իրականում դիմավորել են Իրանից ժամանած պատվիրակությանը, հայտնում է «Փաստինֆոն»։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը։

«Փաստինֆոն» դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակին՝ պարզելու՝ արդյոք Սերգեյ Լավրովն արդեն ժամանել է։

Խոսնակը պատասխանել է. «Այդ հարցով կարող եք կապ հաստատել ՌԴ դեսպանության հետ: Ժամանման լուսաբանումը ՌԴ դեսպանության տիրույթ է»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---