Բավրայի մերձակայքում մեկ օրում 2–րդ երկրաշարժն է տեղի ունեցել![]() 21 մայիսի 2025 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին, տեղական ժամանակով 20:30-ին (Գրինվիչի ժամանակով՝ 16:30-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը արձանագրել է երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք գտնվող վայրում, որի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 2.8։ Էպիկենտրոնային հատվածում ստորգետնյա ցնցման ուժգնությունը գնահատվել է 3-4 բալ։ Ցնցումները զգացվել են Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք համայնքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Նույն վայրում երկրաշարժ էր գրանցվել նաև մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին՝ 2․9 մագնիտուդով երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |