ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները խոսել են հայ-ադրբեջանական կարգավորման ու երկկողմ համագործակցության մասին![]() 21 մայիսի 2025 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել քաղաքական երկխոսության խորացման և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ տարվող գործողություններին։ Միրզոյանն նշել է, որ Հայաստանը և ԱՄԷ-ն համագործակցության զգալի ներուժ ունեն և ընդգծել է այդ ներուժն իրագործելու նպատակով հայկական կողմի առաջարկած ռազմավարական մոտեցումները։ Քննարկվել են նաև սպասվող նախաձեռնություններն ու ծրագրերը։ Հայաստանի և ԱՄԷ արտաքին գործերի նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքին։ Այս համատեքստում, նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին զարգացումները՝ շեշտադրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը՝ որպես տարածաշրջանային խաղաղության ամրապնդման առանցքային գործոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |