Իշխանյան․ ՄԱԿ-ի 98 երկիր առաջարկություն է ներկայացրել ՀՀ–ին՝ Մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ![]() 21 մայիսի 2025 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՄԱԿ-ի 98 երկիր առաջարկություն է ներկայացրել Հայաստանին՝ Մարդու իրավունքները հարգելու համար։ Նա նշել է, որ առաջարկությունները հիմնված են եղել Հայաստանի քաղաքացիական հասարակության զեկույցների վրա, և Հայաստանը մինչև 2025թ սեպտեմբեր պիտի ասի՝ կատարում է այդ առաջարկությունները, թե ոչ։ Առաջարկությունների մի մասն արվել է ՀայաՔվեի և չորս կազմակերպությունների կոալիցիայի կողմից, որոնք են Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, «Արդյունավետ կառավարություն» հիմնադրամը, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը։ «Մամուլի ասուլիսին մանրամասներ ներկայացրինք․ մասնավորապես, թե ինչպես է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում բացակայում վերջին հինգ տարվա Հայաստանում ճչացող իրավունքների ոնտահարումները։ Թե ինչպես է Հայաստանը խուսափում, շրջանցում խոսելուց, որ հենց Ադրբեջանն է էթնիկ զտման ենթարկել հայերին Արցախից։ Ներկայացրինք, թե մեր զեկույցներում, որ իրավախախտումներին ենք անդրադարձել, և հետագա անելիքների մասին խոսեցինք, և թե ինչ առաջարկություններ են տվել երկրները։ Հայաստանի բոլոր կորուստները զուգորդվել են մարդու իրավունքների ոտնահարումներով։ Եթե պետությունը կատարեր իր պոզիտիվ պարտականությունը՝ հարգեր և պաշտպաներ մարդու իրավունքները, չէին կարող լինել կորուստները»,–ասվում է գրառման մեջ։ Ներկայացված առաջարկությունները վերաբերում են քաղաքացիական և քաղաքական իրավունքներին՝ ընդգրկելով մի շարք երկրներ։ «Ավստրալիա – առաջարկել է վերանայել 2021 թվականի քաղաքացիական օրենսգիրքը՝ վերացնելով վիրավորանքի և զրպարտության համար սահմանված անհամաչափ տուգանքները, ինչպես նաև կրճատել երկարատև կալանքի կիրառումը։ Ավստրիա – առաջարկել է վերացնել իրավապահ համակարգում առկա խնդիրները, մասնավորապես խոշտանգումների դեպքերը և արդարադատության սահմանափակ հասանելիությունը՝ բարելավելով մարդու իրավունքների պաշտպանությունը։ Բանգլադեշ – կոչ է արել ապահովել խոշտանգումների դեպքերի օպերատիվ ու անկողմնակալ քննությունը։ Բելգիա – առաջարկել է զարգացնել իրավապահ մարմինների կարողությունները՝ մարդու իրավունքների պաշտպանների դեմ ուղղված խախտումները քննության առնելու հարցում։ Բրազիլիա – հորդորել է խստացնել պատասխանատվությունը խոշտանգումների, վատ վերաբերմունքի և անհամաչափ ուժի կիրառման դեպքերում։ Կամբոջիա – ընդգծել է օրենքի գերակայության ու դատական անկախության ամրապնդման անհրաժեշտությունը։ Կոլումբիա և Կոստա Ռիկա – ուշադրություն են հրավիրել խաղաղ հավաքների իրավունքի պաշտպանության վրա՝ հատկապես իրավապաշտպանների համար։ Էստոնիա և Ֆինլանդիա – առաջարկել են կանխել հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերը, որոնք խոչընդոտում են լրագրողների ու ակտիվիստների աշխատանքը։ Գերմանիա – առաջարկել է բարելավել դատական համակարգը, ապահովել դատավորների անկախ ընտրություն և պաշտպանել խոսքի ազատությունը։ Լատվիա – հորդորել է ստեղծել ապահով միջավայր լրագրողների ու լրատվամիջոցների աշխատողների համար՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Լիտվա – առաջարկել է խրախուսել միավորման ազատությունը՝ զերծ վախի ու հաշվեհարդարի սպառնալիքից։ Չիլի – շեշտել է դատարանների գերծանրաբեռնվածության հաղթահարման անհրաժեշտությունը՝ արդարադատության մատչելիությունն ապահովելու համար։ Նորվեգիա – առաջարկել է անմիջապես և արդյունավետ քննություն անցկացնել իրավապաշտպանների դեմ հարձակումների վերաբերյալ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Լեհաստան – հորդորել է բացահայտել ու պատժել իրավապահների կողմից իրականացվող չարաշահումները՝ միաժամանակ բարձրացնելով նրանց իրազեկվածությունը մարդու իրավունքների հարցերում։ Ռումինիա – կոչ է արել ընդլայնել մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը և ստեղծել անվտանգ միջավայր քաղաքացիական հասարակության համար։ Այս միջազգային դիտարկումները վկայում են այն մասին, որ մարդու իրավունքների ոլորտում Հայաստանն ունի լուրջ բարելավման անհրաժեշտություն»,–ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |