Team Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցը

Team Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցը

PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն ամբողջովին վերազինել է բջջային ցանցը Տավուշի մարզում, ինչի շնորհիվ հազարավոր տավուշցիներ արդեն իսկ օգտվում են շեշտակի ավելի որակյալ և արագ կապից:

Մարզում բազային կայանների ավելացման և նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ զգալիորեն ընդլայնվել է ցանցի ծածկույթը, բարձրացել է բջջային ինտերնետի արագությունը և ցանցի թողունակությունը:

Այժմ տավուշցիները կարող են օգտվել Team-ի ծառայություններից նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներ։ Արագ և որակյալ կապը հասանելի է նաև Դիլիջանի թունելում:

«Մենք 2025-ը հայտարարել ենք բջջային ցանցի վերազինման տարի՝ 10 միլիարդ դրամ ներդնելով լայնամասշտաբ աշխատանքների իրականացման համար: Վստահ քայլերով առաջ ենք գնում՝ մեր բաժանորդներին ապահովելու որակյալ և անխափան կապով երկրի բոլոր անկյուններում»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Բջջային ցանցի բարելավման աշխատանքներ կընթանան նաև մայրաքաղաք Երևանում, մյուս մարզերում և միջպետական ճանապարհներին:

4G ցանցի բարելավմանը զուգահեռ՝ Team-ը շարունակում է 5G ցանցի գործարկման աշխատանքները: Ընկերությունն օրերս հայտարարել է Երևանի Էրեբունի վարչական շրջանում ցանցի գործարկման մասին, իսկ առաջիկայում այն հասանելի կլինի մայրաքաղաքի այլ թաղամասերում ևս:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---